Արտաքին 4 տարի առաջ - 23:19 01-03-2022

BMW-ն դադարեցրել է մեքենաների մատակարարումները Ռուսաստան

Գերմանական BMW ընկերությունը դադարեցրել է մեքենաների մատակարարումները Ռուսաստան։ Ընկերությունը դադարեցնում է նաև իր գործարանի աշխատանքը Ռուսաստանում՝ Կալինինգրադում։

«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի դեմ ագրեսիան և մեծ մտահոգությամբ հետևում իրադարձությունների զարգացմանը»,- ասել է BMW-ն։

Սա առաջին ընկերությունը չէ, որը հայտարարում է մեքենաների մատակարարման ավարտի մասին։ Նմանատիպ որոշումների մասին արդեն հայտարարել են բազմաթիվ արտադրողներ, այդ թվում՝ Audi-ն, Volkswagen-ը և Land Rover-ը: