Արտաքին 4 տարի առաջ - 21:16 28-02-2022

Պուտինը Մակրոնին հայտնել է Ուկրաինայի վրա հարձակումը դադարեցնելու պայմաններ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և պահանջել դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը։

Մակրոնը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում, դադարեցնել հարձակումները խաղաղ բնակչության վրա, պահպանել քաղաքացիական ենթակառուցվածքները և մուտքը դեպի ճանապարհներ։

Իր հերթին Պուտինը Մակրոնին ասել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար, և հակամարտության կարգավորումը հնարավոր է, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական անվտանգության շահերը։ Այն է՝ Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչում, ուկրաինական պետության ապառազմականացում և ապազգայնացում և Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովում։

«Ուկրաինայի կարգավորումը հնարավոր է նրա ապառազմականացման և ապազգայնացման, չեզոք կարգավիճակի և Ղրիմի ճանաչման դեպքում: Սպառնալիքը գալիս է ուկրաինացի ազգայնականներից, որոնք խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան՝ գնդակոծելով Դոնբասի քաղաքները», - Պուտինի խոսքերը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է սկսել երկրում ռուս օլիգարխների ողջ ունեցվածքի բռնագրավումը:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք

Ձեզ գուցե հետաքրքրի