Արտաքին 4 տարի առաջ - 10:35 28-02-2022

Կրեմլը վարձկաններին հրամայել է սպանել Զելենսկիին. The Times

Կիևում գործում են Կրեմլի ավելի քան 400 վարձկաններ, որոնց հանձնարարված է սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, նախարարների կաբինետի անդամներին և հող նախապատրաստել քաղաքը Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ վերցնելու համար։ Այս մասին ասվում է The Times-ում հրապարակված հոդվածում։

Պարբերականի համաձայն, հինգ շաբաթ առաջ «Վագներ» ՄՌԸ-ն, որը ղեկավարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամոտ դաշնակիցներից մեկի կողմից, Աֆրիկայից վարձկաններ է ուղարկել «Զելենսկիի կառավարությունը զգալի ֆինանսական բոնուսի դիմաց ոչնչացնելու» առաքելությամբ։

«Վագներ»-ի այս առաքելության վերաբերյալ տվյալները ուկրաինական կառավարության սեղանին է հայտնվել փետրվարի 26-ի առավոտյան։ Դրանից հետո Կիևում 36-ժամյա պարետային ժամ է հայտարարվել՝ քաղաքը դիվերսանտներից մաքրելու համար։

Կիևի քաղաքապետ Վլադիմիր Կլիչկոն խաղաղ բնակիչներին զգուշացրել է փողոց դուրս չգալ, հակառակ դեպքում նրանք կհամարվեն դիվերսանտներ և կհայտնվեն ոչնչացման վտանգի տակ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի