Կիևում, ռադիոակտիվ թափոնների թաղման վայրում, կիրակի գիշերը հրթիռներ են ընկել։ Միջադեպի մասին Ուկրաինան տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ոչ մի հաղորդագրութուն չի ստացվել ռադիոակտիվ արտանետման նշանների վերաբերյալ:
Գրոսսին նշել է, որ թեև թափոնների թաղման վայրերը բարձր ակտիվ ոչինչ չեն պարունակում, այնուամենայնիվ, հերմետիզացիայի խախտումը կարող է ճառագայթում առաջացնել: Ուստի թափոնները պետք է պահպանվեն: