Արտաքին 4 տարի առաջ - 22:24 27-02-2022

ԵՄ-ն կարգելի Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ գործարքները

ԵՄ ղեկավարությունը կարգելի բոլոր տիպի գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

ԵՄ-ն նաև հայտարարել է եվրոպական երկրների օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության համար փակելու մասին։ Russia Today-ը և Sputnik-ն արգելված են միության երկրներում։ Նաև Բրյուսելը Բելառուսի դեմ տնտեսական ու անձնական պատժամիջոցների փաթեթ կներկայացնի։

Ավելի վաղ ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարել էր, որ G7-ի բոլոր երկրներն աջակցում են Ռուսաստանի Դաշնության դեմ ամենախիստ պատժամիջոցների կիրառմանը, ներառյալ Կենտրոնական բանկի գործառնությունների սահմանափակումները և ռուսական որոշ առևտրային հաստատությունների անջատումը SWIFT վճարային հաղորդագրությունների համակարգից: