Ներքին 4 տարի առաջ - 14:47 27-02-2022

Շիրակի մարզում սպանություն է տեղի ունեցել

Այսօր՝ փետրվարի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ: Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն էր:

Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի անձը ճշտելու, նրա և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:23 Սիլվա Հակոբյանի շնորհավորանքը՝ եղբորը՝ Էդգարի տարեդարձի առիթով