Ներքին 4 տարի առաջ - 22:53 18-06-2022

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Սարգիս Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Վաչե Կիրակոսյանի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Վարդանյանը, վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Վարդան Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով