Արտաքին 4 տարի առաջ - 16:08 25-02-2022

Զելենսկուն տեղափոխել են բունկեր. CNN

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղափոխվել է բունկեր՝ անվտանգության նկատառումներով։

«Զելենսկուն տեղափոխել են բունկեր, քանի որ ռուսական զորքերը մոտենում են Կիևին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնացել՝ բունկերը գտնվում է Կիևո՞ւմ, թե՞ ինչ-որ այլ վայրում։