Արտաքին 4 տարի առաջ - 20:58 22-02-2022

Թուրքերի կարծիքով՝ Դոնեցկից ու Լուգանսկից հետո մի օր Մոսկվան հայացքն կուղղի դեպի Կարս ու Արդահան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի ու Լուգանցկի անկախությունների ճանաչումն ու այնտեղ խաղաղություն ապահովելու համար ԶՈւ-ին տված հանձնարարականը ուշագրավ արձագանք է գտել սոցցանցերի թուրքական տիրույթում:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ մի շարք օգտատերեր իրենց գրառումներում տեսակետ են հայտնել այն մասին, որ մի օր էլ Մոսկվան կցանկանա վերադարձնել 1921-ին Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Թուրքիային փոխանցված Կարսի ու Արդահանի նահանգները: Ըստ կայքի՝ նման մտավախության պատճառն այն է, որ «1877-1878 թթ. Օսմանյակ կայսրություն-Ռուսաստան պատերազմի արդյունքում այս շրջանները փոխանցվել էին ռուսական կայսրությանը»:

Կայքը հիշեցրել է նաև, որ 2-րդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը նույնպես հավակնություններ էր ներկայացրել այդ տարածքների նկատմամբ, ապա առանձնացրել օգտատերերից մի քանիսի հրապարակումները, որոնց կարծիքով «Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Արդահանը»: Գրառումները ստորև՝

«Տեր լինենք Կարսին ու Արդահանին: Պուտինն այդ շրջանների վրա էլ է աչք տնկելու»:

«Ո՞վ կարող է երաշխավորել, որ Պուտինը վաղը չի կարող Կարսի ու Արդահանի, ինչպես նայև նեղուցների մասին ասել այն, ինչ ասում է Ուկրաինայի մասին: Եթե Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, հերթը մեզ կհասնի»:

«Իրականում Դոնբասը ռուսական հող է, բոլշևիկներն այն տվեցին Ուկրաինային: Այս տրամաբանությամբ ռուսները կարող են Կարսն ու Արդահանն էլ պահանջել»:

«Այս գործի վերջը լավ չի լինի: Չզարմանաք եթե 20 կամ 50 տարի հետո ռուսները, Կարս-Արդահան ասելով, դուրս գան մեր դեմ»:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը