Արտաքին 4 տարի առաջ - 09:42 18-02-2022

Ուկրաինայի Գերագույն ռադան օրինականացրել է կրիպտոարժույթը

Ուկրաինայում պաշտոնապես թույլատրել է կրիպտոարժույթը և դրանով կատարվող գործարքները։ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է վիրտուալ ակտիվների օրինականացման մասին համապատասխան օրենքը՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից կատարված փոփոխություններով։

Համաձայն նոր օրենքի, կրիպտոարժույթները չեն ճանաչվի որպես վճարման միջոց, սակայն դրանք կարող են փոխանակվել այլ վիրտուալ ակտիվներով և սովորական արժույթով։ Կստեղծվի նաև շրջանառության հատուկ համակարգ, որում կֆիքսվի վիրտուալ ակտիվների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը։

Այժմ Ուկրաինայում արտասահմանյան և ուկրաինական կրիպտոարժույթների բորսաները կկարողանան պաշտոնապես իրականացնել իրենց գործունեությունը։ Բանկերը կկարողանան նաև հաշիվներ բացել կրիպտոընկերությունների համար։

Ուկրաինայի իշխանություններն ակնկալում են, որ դա լրացուցիչ միջոցներ կբերի երկրի պետական ​​բյուջե, ինչպես նաև ներդրումներ՝ կրիպտոարժույթների շուկայում աշխատող օտարերկրյա ընկերություններից ու անհատներից։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ