Ուկրաինայում կարգավորման հարցով Եվրոպան պետք է լինի բանակցային սեղանի շուրջ, սակայն, հաշվի առնելով նրա ներկայիս մոտեցումը, նման մասնակցությունը անիմաստ կլինի, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Բրյուսելի պաշտոնյաները շարունակում են խոսել Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնելու մասին։
«Սա շատ բարդ հարց է։ Մի կողմից՝ նրանք պետք է լինեն բանակցային սեղանի շուրջ։ Բայց ի՞նչ իմաստ ունի նրանց ներկայությունն այնտեղ հիմա՝ նման մոտեցման պարագայում։ Դա անիմաստ է։ Ահա թե ինչու նրանք այս պահին այնտեղ չեն»,- ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը «Վեստի» լրատվականի թղթակից Պավել Զարուբինին։