Արտաքին 1 ժամ առաջ - 18:14 01-11-2026

Հաքերները կnտրել են Ռոսստատի կայքը, հասել` պատերազմnւմ կորուստների տվյալներին

Ռուսաստանի Պետական վիճակագրության դաշնային ծառայության՝ Ռոսստատի տեղեկատվական ռեսուրսները ենթարկվել են կիբեռհարձակումների, որոնք շարունակվում են հոկտեմբերի 29-ից, փաստը հաստատել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ հաքերները կայքում բելառուսերեն հետևյալ հաղորդագրությունն են տեղադրել. - «Ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից»:

Կոտրված կայքում հայտնվել են «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow հաքերային խմբավորումների լոգոտիպները: Silent Crow-ն հաղորդել է Ռոսստատի «ներքին ՏՏ ենթակառուցվածքի խախտման և ոչնչացման մասին»: Ըստ խմբավորման՝ իրենց հաջողվել է ստանալ այդ թվում «տեղեկատվությունը, որը վերաբերում է Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում ՌԴ ռազմական կորուստներին»:

«Ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքում մեր գտնվելու ընթացքում ներբեռնվել է շուրջ 23 տերաբայթ տեղեկատվություն: Հիմնական ծավալը կազմում են տվյալների բազաները, ներքին փաստաթղթերը, ծառայողական տեղեկատվությունը և տվյալները աշխատակիցների աշխատանքային համակարգիչներից», - ասված է հաքերների հայտարարությունում:

Ռուսաստանում «Կիբեռպարտիզաններ BY» և Silent Crow խմբավորումները «ծայրահեղական կազմակերպություններ» են հռչակված: 2025 թվականի հուլիսին բելառուսցի «կիբեռպարտիզանները» կոտրել էին «Աէրոֆլոտ»-ի ՏՏ համակարգերը՝ մասշտաբային խափանումներ առաջացնելով ռուսաստանյան ավիափոխադրումներում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին