Մամուլ 4 տարի առաջ - 09:11 16-02-2022

ՔՊ-ականներին Միութենական պետությանը միանալու առաջարկն էր նյարդայնացրել․ Իրավունք

Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը խիստ ջղաձգումների մեջ էր գցել իշխանավորներին։ Այն դեպքում, երբ դրանից ավելի ստորացուցիչ հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն զրո արձագանք։«Ինչո՞ւ» հարցի պատասխանը «Իրավունքը» շարունակում է փորձել ստանալ « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից։ Այս անգամ «Իրավունքը» դիմել է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, որը նկատել է հետևյալը․

« Նախ պետք է տարբերություն տեսնել, որ Լուկաշենկոյի հայտարարության մեջ շոշափվում էր ՀՀ ինքնիշխանության հարցը, և այստեղ զուգահեռներ տանել Ալիևի հայտարարությունների հետ տեղին չէ, որովհետև նրանք տարբեր բաների մասին են խոսում։ Երկորդ՝ հավանաբար նման արձագանքի համար դեր կատարեց նաև այն, որ ՀՀ-ն և Բելառուսը գտնվում են համագործակցության ընդհանուր դաշտում, որտեղ Ադրբեջանն առհասարակ չկա, և, բնական է, որ Լուկաշենկոյից ավելի հարգալից վերաբերմունք էր ակնկալվում, քան իր ույլ է տալիս Ալիևը»,- պատասխանել է պատգամավորը։

«Իրավունքի» լրագրող Իլոնա Ազարյանի դիտարկմանը, որ եթե հարցը ինքնիշխանության կոնտեքստում են դիտարկում, ապա ադրբերջանական զորքն էլ դիրքավորվել է ՀՀ սուվերեն տարածքում, ՔՊ-ականը պատասխանել է․
«Ես կարծում եմ, որ ժամանակը վաղուց ապացուցել է, որ նման հարցերում բանավեճի մեջ մտնելը մեզ որևէ շահեկան բան չի տալիս։ Մի ասացվածք կա, չէ՞, երբ որևէ անարժանի հետ սկսում ես բանավիճել, նմանվում ես իրեն»։ Մեկ այլ հարցի, թե, փաստորեն, ստացվում է, որ Լուկաշենկոն արժանի էր, իսկ Ալիևը անարժա՞ն, Խաչատրյանը արձագանքել է․
« Դե արդեն ասացի՝ Լուկաշենկոյի հետ բարեկամական հարաբերությունների մեջ ենք, համենայն դեպս՝ պաշտոնապես այդպես էր թվում, իսկ Ադրբեջանը մեր թշնամին է»։
Նյութն ամբողջությամբ «Իրավունքի» այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին