Մամուլ 4 տարի առաջ - 09:58 15-02-2022

Լուկաշենկոյի «ատամները պետք է ջարդել»․ Գագիկ Մելքոնյան․Իրավունք

Ալեքսադր Լուկաշենկոյի հայտարարությունը խիստ ջղաձգումների մեջ էր գցել իշխանություններին։ Այն դեպքում, երբ դարնցից ավելի ստորացուցիչ հայտարարություններ է անում Ադրբեջանի նախագահը Ալիևը, սակայն զրո արձագանք։ Այս մասին փետրվարի 15-ի համարում գրում է «Իրավունք» թերթը։ Թերթի լրագրող Իլոնա Ազարյանը «Ինչո՞ւ» հարցի պատասխանը փորձել է ստանալ ԱԺ իշծող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը նախ կրկին արդրադարձել է լուկաշենկոյին․

« Գիտեք՝ ինչ կա, ամեն մարդ իր մտածելակերպն ունի, իսկ Լուկաշենկոն առաջին անգամը չէ, որ նման կերպ է արտահայտվել ՀՀ-ի նկատմամբ, ինքը պարզապես իր տեղն ու դերն է բարձրացնում, բայց մոռանում է, որ ինքը արհամարհված է իր ժողովրդի կողմից, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ իրեն դրսևորեց իր բոլոր գույներով։ Ես չէի տեսել, որ մի երկրի նախագահ ավտոմատով ֆռա ժողովրդի մեջ, հագնի սպեցնազի համազգեստ ու զորքի հետ գնա ժողովրդի վրա։ Ինքն էն մարդն ա, որ, զենքը ձեռքին, դուրս էր եկել իր ժողովրդի վրա։ Էդ ի՞նչ մարդ, ես իրա ասածները բանի տեղ չեմ դնում»,- ասել է ՔՊ-ական գեներալը։ Իլոնա Ազարյանի դիտարկմանը, որ ՀՀ վարչապետի անվտանգության ծառայողներն էլ էին մեքենայից ավտոմատ պահել Բաղրամյանում հավաքված ժողովրդի վրա, Մելքոնյանը արձագանքել է․

« Էդ նախ ընդդիմության ֆռիկներից մեկն է, որ դրել են շրջանառության մեջ։ Եթե իրենք իրոք էս երկրի մասին մտածում են, թող արձագանքեին Լուկաշենկոյին, ինչո՞ւ չարձագանքեցին։ Ճիշտ հակառակը՝ ասում են՝ Լուկաշենկոն ավտոմատով էր, ձերն էլ «ախրանան» էր։ Կարո՞ղ ա՝ անվտանգության աշխատողները ավտոմատով հարձակվել են իրենց վրա»,- պատասխանել է Մելքոնյանը։

Նյութն ամբողջությամբ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին