Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:30 15-02-2022

Փաշինյանն իր «ձեռքն է վերցնում» հանձնաժողովի աշխատանքները. Փաստ

Ինչպես հայտնի է, օրվա իշխանությունները ձևավորել են 44-օրյա պատերազմն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որը երեկ սկսեց իր աշխատանքները: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով իշխանության կողմից կազմակերպված հերթական շոուն։ Երեկ էլ ընդդիմադիրները հայտարարեցին, որ «քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է, օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի»: Այս մասին փետրվարի 15-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը՝ հավելելով․
« Նշելով, որ «օբյեկտիվ հետաքննություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն վստահված է ընդդիմությանը, այլ ոչ թե իշխող քաղաքական ուժին, որը մեղավոր է հենց այս պատերազմը սանձազերծելու մեջ», ընդդիմադիրները լքեցին դահլիճը։ Երեկ իշխանական պատգամավորների կողմից հայտարարվեց, թե Նիկոլ Փաշինյանը նույնպես կկանչվի հանձնաժողով՝ «վարչապետի ներկայությունը պարտադիր է լինելու»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողով կանչվողների ցուցակը նախապես քննարկվել ու համաձայնեցվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, նա հստակ ցուցումներ է տվել և հանձնարարել առանց իր գիտության «ինքնագործունեությամբ չզբաղվել»»,- գրել է «Փաստը»։
Թերթի տեղեկություններով, նա կարգադրել է նաև հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու թեմայով վարկաբեկիչ արշավ կազմակերպել ընդդիմադիր խմբակցությունների դեմ, միևնույն ժամանակ հատուկ թիրախավորել թեմայի հետ կապված առավել ակտիվ պատգամավորներին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել