Հոլանդական ավիաընկերությունը հայտարարել է դեպի Ուկրաինա թռիչքների դադարեցման մասին
copy image url

Հոլանդական ավիաընկերությունը հայտարարել է դեպի Ուկրաինա թռիչքների դադարեցման մասին

Արտաքին 3 տարի առաջ - 13:27 13-02-2022
Հոլանդական KLM ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ուկրաինա՝ ռուսական ներխուժման սպառնալիքի պատճառով։ Այսպիսով, ընկերության փետրվարի 12-ին Կիև չվերթը արդեն չեղարկվել է։

Դեռ հայտնի չէ, թե երբ ընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է De Telegraaf-ը։

KLM-ի ներկայացուցչի խոսքով՝ թռիչքները դադարեցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ թագավորության արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի համար սահմանել է ճանապարհորդական ռիսկի կարմիր մակարդակ։ Այն նաև խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հրաժարվել երկիր այցելելուց։

Ավելի վաղ աշխարհի շատ երկրներ անցանկալի էին հայտարարել իրենց քաղաքացիների համար մոտ ապագայում Ուկրաինա այցելելը։ Խոսքը, մասնավորապես, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Նորվեգիան և Բալթյան երկրների մասին է։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին