Միտք Ներքին 4 տարի առաջ - 23:27 20-05-2022

«Հոլանդական կուտ-2». գլխավոր հարցին ավելացավ 2-րդը

Արդեն երկրորդ անգամ է, որ ՀՀ վարչապետը անվտանգությունն ածանցում է ժողովրդավարությանը։ Մայիսի 20-ին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ նա կարծիք հայտնեց, որ «շատ կարևոր երկու հարց կա։ Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը: Եվ ինչքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»: Նախորդ անգամ Նիդերլանդներում վարչապետն ընդամենը նշել էր, որ ՀՀ-ում կախված է «գլխավոր հարց»։ Այս անգամ շեշտեց. «Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո՛, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը»: Իսկ սրան ավելացած երկրորդ կարևոր հարցի պատասխանը․ ըստ վարչապետի՝ միանշանակ է. «Ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է»: Արդյո՞ք ՀՀ-ում քաղաքականություն է փոխվում։

Իրականում՝ ժողովրդավարության դերը ՀՀ-ում անկախության ու անվտանգության պահպանման, պաշտպանման, երաշխավորման հարցում ամրագրված չէ ՀՀ հիմնարար փաստաթղթերում։ Այսպիսի ուղիղ արտահայտություն չկա ո՛չ Ազգային անվտանգության ռազմավարության, ո՛չ Արտաքին քաղաքականության հայեցակարգի, ո՛չ ՀՀ սահմանադրության մեջ։ Հետևաբար՝ կա՛մ այդ հիմնարար փաստաթղթերը պիտի փոփոխվեն ու ներառեն այն դիրքորոշումը, որը հնչեցրեց վարչապետը նորին գերազանցություն դեսպանների ներկայությամբ, կա՛մ վարչապետի խոսքերը կհամարվեն «հոլանդական կուտ-2»։ Պարզ ասած՝ կա՛մ ՀՀ-ում առաջիկայում տեղի կունենան անկախության և ժողովրդավարության 2-րդ փուլի լրջագույն բարեփոխումներ, կա՛մ վարչապետը դեսպաններին «մաքուր» խաբում էր։

Իսկ եթե վարչապետն անկեղծ է ժողովրդավարության նշանակության մասին նոր դիրքորոշման մեջ, ապա ենթադրելի է, որ առաջիկա քաղաքական բանավեճերի առանցքում նշված երկու կարևոր հարցերը պիտի լինեն։ Սա անխուսափելի է թվում, քանի որ բազմաթիվ քաղաքական գործիչներ անկախության, ինքնիշխանության, անվտանգությանմասին ժողովրդավարությանը չածանցվող պատկերացումներ ունեն, որոնք արտացոլվում են նաև ՀՀ ռեալ քաղաքականության մեջ։ Օրինակ՝ անվտանգությունը կապում են ՌԴ-ի, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի հետ։ Ինքնիշխանությունը պատկերացնում են, պայմանական ասած՝ ոչ ժողովրդավարական երկրների հետ կազմված կամ կազմվելիք միությունների շրջանակում․ Թաթարստանի կարգավիճակով մի բան։ Ուստի եթե քաղաքացուն իրազեկելը կարևոր է համարվում, ապա այս տարբեր կարծիքների բախումը կարող է լույս սփռել՝ արդյո՞ք վերը նշված 2 հարցերը շատ կարևոր են Հայաստանի համար։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան