Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:42 08-10-2025

Սարյան-Ամիրյան խաչմերուկի մասին գրելուց հետո ավելացավ մի հատ տախտակի կտոր․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե չեմ սխալվում Կարպիս Փաշոյանը մի անգամ բավականին ճիշտ ձեւակերպեց իշխանական պրոպագանդան կիսաճշմարությունների հիման վրա կառուցելու փաստը։ Կիսաճշմարտությանը պետք ա ավելացնել նաեւ կեսքայլերն ու քննդատությունը ձեւական ընդունելու տրյուկը։

Երկու ամիս առաջ Սարյան-Ամիրյան խաչմերուկի մասին գրելուց հետո ավելացավ մի հատ տախտակի կտոր (սլաքով) բայց մարդիկ ու երեխաներն այսօր եւս շարունակում են հատել փողոցը երթեւեկելի հատվածով՝ շրջանցելով փնթի աղբամանն ու կայանած մեքնան։ Ու սա այն դպրոցի կողքին է, որտեղ գործող դպրոցի տնօրենը վերջերես իշխանական քարոզ անելու համար հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում՝ մոռանալով իր առաջնային պարտականությունը։

Դրանից քիչ ներքեւ սրբատաշ տուֆի «եվրոռեմոնտի» մասին մոտ մեկ ամիս առաջ գրառումից հետո պարզվեց երկար անունուվ նախարարություն ԿԳՄՍՆ տվել է ինչ որ համաձայնություն առանց Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունն ունենալու։ Ու աղմուկից հետո ջնջվեց կապույտ ֆոնը՝ բայց մնաց ներկը, այսինքն ո՛չ լուծվեց անօրինականությունը, ո՛չ տուֆի նկատմամբ բռի վերաբերմունքը։ Նկար-գրաֆիտիի գեղագիտական արժեքի ու դրա հեղինակի վերջերս առցանց տիրույթում լակտոտակրատիային հատուկ պահվածքի մասին չարժե խոսել, սակայն ինձ հետաքրքրում է՞ որեւէ մեկը վարչական պատասխատվություն կրեց այդ ինքնակամ գործունեության համար։ Հիշեցնեմ, որ դեպքեր կան, որ մարդկանց 1 մլն դրամի չափով տուգանում են պատուհան փոխելու համար (որն այլ պայմաններում նույնիսկ կարելի էր ողջունել), բայց կարծում եմ կա՛մ նկարի հեղինակը, կա՛մ ԿԳՄՍՆ համապատասխան համաձայնություն տվողը պետք է որոշակի պատասխանատվություն կրեն ԵՎ վերացնեն այն։

Իհարկե մարդակենտրոնության մասին երկուշաբթի օրերը խրոխտ խոսելն ու չորեքշաբթի օրը «բիրիքով բայց թանկով» շինթույլտվություններ տալը, չի կարող փոխել մեր կյանքը ասեք-կանենք-ական տրամաբանության կոնտեսքտում, քանի որ դրանում կա մեկ խնդիր. նախ եւ առաջ դիմանալ մինչեւ հաջորդ ընտրությունները ու ձիու վրա մնալու համար քաղաքական-տնտեսական կապիտալ կուտակել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան