Խոսք 4 տարի առաջ - 20:12 11-02-2022

Լրատվական կայքերը լուրջ թիրախավորված են. Սամվել Մարտիրոսյան

Լրատվական կայքերը, որոնք ամենօրյա ռեժիմով հանրությանը տալիս են տեղեկատվություն, հաճախ ենթարկվում են հարձակման։ Այսօր Հայաստանը գտնվում է հիբրիդային ինֆորմացիոն պատերազմում, և ակնհայտ է, nր նման մեծ լսարան ունեցող օնլայն հարթակի ոչնչացումը կամ վերահսկումը չափազանց ձեռնտու է տարբեր ուժերի և երկրների: Վերջին շրջանում հատկապես այդ երևույթը դարձել է սովորական։

Օրինակ՝ այսօր 1in.am լրատվական կայքի խմբագրությունը հրապարակում էր արել, որ անհայտ անձինք կnտրել են լրատվական կայքի ֆեյսբnւքյան էջերը, և այս պահին կայքը չունի էջի կառավարման հասանելիություն։

Հաշվի առնելով նմանատիպ կայքերի ֆեյսբnւքյան էջերի հետևորդների մեծ քանակը՝ սա լրջագույն վտանգ է ներկայացնում ինֆորմացիոն պատերազմում գտնվող Հայաստանի համար:

Oragir.news-ը կապ հաստատեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է լրատվական կայքերն արգելափակելու կամ գուցե այդ ճանապարհով նրանց լռեցնելու պատճառները։

Փորձագետի կարծիքով, երբ լրատվական կայքերը ենթարկվում են հարձակման, կապ չունի՝ նրանք իշխանակա՞ն են, թե՞ ընդդիմադիր, անգամ դա կապ չունի ադրբեջանցիների համար։

«Եթե խոսքը 1in.am լրատվական կայքի մասին է, ապա չգիտենք, թե ով է արել, և ինչի համար։ Պարբերաբար նման բաներ անում են, ու դա կապ չունի ՝ պատերազմից հետո՞ է, թե՞ առաջ։ Խնդիրը պետք է ուրիշ կողմից նայել, քանի որ լրատվականները պարտավոր են շատ լուրջ վերաբերվել սոցիալական ցանցերի անվտանգությանը, որովհետև պետք է հասկանան, որ անընդհատ թիրախավորված են՝ այն էլ տարբեր կողմերից»։

Փորձագետը նշում է, որ դա կարող է անգամ ներքաղաքական պատճառով էլ լինել, բայց ամեն դեպքում լրատվական կայքը լուրջ թիրախ է։

Խոսելով լրատվականների անվտանգությունն ապահովելու մասին՝ ասաց, որ կան կանոններ, թվային անվտանգություն, որին պետք է հետևել. «Երբ մեքենա ես վարում, պետք է իմանալ կանոնները, իհարկե, մեր երկրում այդպես չէ մեծ մասի մոտ, բայց ենթադրում եմ, որ պետք է կանոնները պահել։ Նույնն էլ դա է, առանց «Ֆեյսբուք»-ի էջի ադմին չի կարող լինել մարդ, որը կանոններին չի տիրապետում։ Եթե անում է, ու քսան ադմիններից մեկն այդպիսի մարդ է, ուրեմն այդպես է լինում։ Հիմա այս դեպքն է, մենք չգիտենք՝ տվյալ դեպքում ո՞վ է արել, կարող է ինչ-որ «ժուլիկներ» են։ Իրենք կոտրում են ինչ-որ մարդու էջ, հետո նայում, թե ինչի՞ ադմին է, նույնիսկ եթե դուք տասը հոգուց մեկն եք, հետո նայում՝ թե դուք ո՞ր էջերի ադմինն եք, հիմա կոտրողն անգամ կարող է տեղյակ էլ չի եղել, թե ում է կոտրում, կարող է և թիրախային է՝ գուցե Կամբոջայի հակերներն են կոտրել։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը