Արտաքին 4 տարի առաջ - 16:37 11-02-2022

Հնդկաստանը որոշել է չեղարկել պարտադիր կարանտինը զբոսաշրջիկների համար

Հնդկաստանը փետրվարի 14-ից կչեղարկի երկիր ժամանող զբոսաշրջիկների համար պարտադիր շաբաթական կարանտինը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):

Այժմ Հնդկաստան կարող են մեկնել ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված զբոսաշրջիկները։ Չեղարկվել է նաև ՊՇՌ թեստի պահանջը Հնդկաստանում գտնվելու ութերորդ օրը: Կարանտինի փոխարեն զբոսաշրջիկները պետք է զբաղվեն «ինքնազննմամբ»:

Նոր կանոններով՝ ուղևորությունից առաջ ճանապարհորդները պետք է լրացնեն հատուկ ձևաթուղթ՝ այդ թվում նշելով տեղեկատվություն վերջին 14 օրերի ուղևորությունների մասին: Դրանում պետք է վերբեռնել նաև COVID-19-ի թեստի բացասական արդյունք կամ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական ցիկլը ավարտելու մասին վկայագիր։ Սակայն 82 երկրների քաղաքացիներ այժմ կարող են Հնդկաստան մուտք գործել միայն պատվաստման վերաբերյալ վկայագրով։

Խորհուրդ է տրվում նաև, որ բոլոր ուղևորներն իրենց բջջային սարքերում ներբեռնեն Aarogya Setu հավելվածը: Երկիր ժամանելուն պես բոլոր զբոսաշրջիկները պետք է «ինքնուրույն հետևեն իրենց առողջությանը 14 օր», նշվում է նոր կանոններում։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ փետրվարի 14-ից Հնդկաստանը փաստացի պաշտոնապես կբացվի ճանապարհորդների համար։ Եթե ​​նախկինում տուգանքների ու սահմանափակումների պատճառով պահանջարկը ցածր մակարդակի վրա էր, ապա այժմ այն ​​կարող է աճել։ Սակայն զբոսաշրջային զանգվածային հոսք, միևնույն է, պետք չէ սպասել։

Ամենից շատ դիտված

20:30 Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր
07:18 Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Իրավունք»
22:18 Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
23:00 Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում
21:49 Մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը ձգձգվում է
12:32 Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած
22:30 Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան
23:23 ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
21:00 Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)