Արտաքին 4 տարի առաջ - 12:52 10-02-2022

Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Ժիրինովսկին հազում մինչ հոսպիտալացումը

LDPR-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի պաշտոնական Instagram-ում երկու շաբաթվա վաղեմության տեսանյութ է հրապարակվել, որում նա ձյուն է մաքրում և դատողություններ անում կյանքի մասին։ Ընդ որում, արդեն այս տեսանյութում երևում է, որ քաղաքական գործիչը հազում է։ Այսօր ՌԴ Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ փետրվարի 2-ին Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց՝ կորոնավիրուսային վարակի ֆոնին զարգացած թոքաբորբի պատճառով։ Ըստ լրատվամիջոցների, նրա ինքնազգացողությունը վատացել է։

«Մոսկվան ծածկված է ձյունով: Եվ այստեղ մենք բոլորս հավասար դիրքերում ենք, բնությունից չես փախչի: Ահա ես էլ եմ բահ վերցրել»,- գրել է Ժիրինովսկին հունվարի 25-ին իր Instagram-ում տեղադրված տեսանյութի մեկնաբանությունում։

Կադրերում երևում է, որ քաղաքական գործիչը դժվարանում է աշխատելիս, անընդհատ հազում է։ Բահը մի կողմ դնելով՝ Ժիրինովսկին դիմում է բաժանորդներին. «Պետք է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական աշխատանքը քիչ-քիչ անել, չհոգնել, ուտել քիչ, բայց հաճախակի, չհայհոյել, նվազեցնել սթրեսը»։ Ժիրինովսկին նաև հորդորել է վատ չմտածել մարդկանց մասին և ապրել այնպես, ինչպես կստացվի։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան