Արտաքին 4 տարի առաջ - 13:10 08-02-2022

Մակրոնը Վրաստանն ու Ուկրաինան եվրոպական անվտանգության համակարգի մաս է անվանել

Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի մոտ վեց ժամ տևած բանակցություններից հետո Կրեմլում հրավիրված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահն ասել է, որ «առաջիկա օրերը վճռորոշ են լինելու»։

Իր ելույթի ժամանակ Մակրոնը հիշեցրել է եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքները։ Նա նշել է, որ դրանք բոլորը գրված են Փարիզի խարտիայում և ԵԱՀԿ-ի հետագա հռչակագրերում։

«Այս իրավունքները, պետք է ասենք, որ կասկածի տակ են դրվել, խախտվել են։ Խոսքս սահմանների խախտումների մասին չէ, այլ տարածքային ամբողջականության սկզբունքի, միջազգային իրավունքի խախտման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարման»,- հավելել է նա։

SOVA-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անվտանգության համակարգ կառուցելիս պետք է հարգել այն երկրների ինքնիշխանությունը, որոնք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց գտնվում են եվրոպական տարածաշրջանում։ Մակրոնի խոսքով, Բելառուսը, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան երկրներ են, որոնց ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է հարգել, որը նույնպես Հավաքական անվտանգության պայմանագրի մաս է կազմում։

«Միասին մենք պետք է ստեղծենք անվտանգության հատուկ երաշխիքներ ԵՄ անդամ երկրների, տարածաշրջանի երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի և Ռուսաստանի համար։ Սա հենց այն նպատակն է, որը մենք պետք է ունենանք»,- ասել է Մակրոնը։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը