Մամուլ 4 տարի առաջ - 08:26 08-02-2022

Միութենական պետությանն ընդառա՞ջ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ասել է, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, «մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը»: Ավելին, Լուկաշենկոն հավելել է, թե Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու և ոչ մեկին պետք չէ:

Ընդհանրապես, նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում: Իրականում, մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ իշխանական կուլիսներում բավական ակտիվ քննարկվում է Միութենական պետության հետ կապված թեման։ Իշխանություններն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում այդ առումով, ավելին՝ արդեն մի քանի հանդիպումներ են եղել, որտեղ կողմերը հանգամանալից քննարկել են խորքային հիմնահարցեր։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է մինչև 2024 թվականը վերջնական տարբերակ մշակել և այն մեկ ամբողջական փաթեթով ներկայացնել խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը։ Այս առիթով ռուսական շրջանակներից պարբերաբար «էմիսարներ» են ժամանում Երևան և հանդիպումներ ունենում ոչ հակառուս քաղաքական տարբեր շրջանակների հետ:

Մենք տեղեկություններ ունենք, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում են Միութենական պետության հետ կապված ամենափոքր դետալներն անգամ, ընդ որում՝ նաև տեղեկատվական հոսքերի հետ կապված, որոնք միտված են լինելու Միութենական պետության հետ կապված հասարակական տրամադրությունները ուսումնասիրելու և կշեռքի նժարը դեպի դրականը թեքելու առումով։ Մեր տեղեկություններով, ռուսական կողմը լիահույս է, որ թեմայի հետ կապված արհեստական խոչընդոտներ չեն առաջանա, քանի որ նախնական տարբերակով արդեն իսկ կա կոնսենսուսային պայմանավորվածություն» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը