Ներքին 4 տարի առաջ - 12:33 07-02-2022

ՀՀ-ն ԵՄ շրջանակներում կմասնակցի «Հորիզոն-Երևան» հետազոտությունների ծրագրին․ հանձնաժողովը հաստատեց ծրագիրը

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը ՀՀ Աժ «Եվրոպական ինտեգրման հարցերի» մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների որոշ հարցերի մասին, ինչպես նաև նույն հանձնաժողովի արտախորհրդարանական ուժերի համագործակցության տեսլականի մասին։ Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց առաջին հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի կողմից, ով ներկայացրեց «Հորիզոն-Եվրոպա» հետազոտությունների ԵՄ շրջանակներում ՀՀ-ի մասնակցության մասին, նշելով, որ դա ամենամեծ ծրագիրն է, որը մոտավոր հարյուր միլիարդ եվրո ընդհանուր բյուջեով է և ունի երեք ընդհանուր հենասյուներ՝ գիտության զարգացում, գլոբալ մարտահրավերներ և մրցակցային արդյունաբերություն։

«Նախկինում «Հորիզոն 20/20» ծրագիրը կար, որն ավարտվել է ու դրա փոխարեն նորն է սկսվել, և մենք, բնականաբար, շարունակելու ենք մեր մասնակցությունը այս ծրագրին և դրա համար անհրաժեշտ են մեր պետական ընթացակարգերը և այսօր մենք ԱԺ-ում քննարկում ենք այս հարցը, որպեսզի վավերացնենք նշված պայմանագիրը, որը ստորագրվել է 2020 թվականին»,-նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։

Թռչունյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի շահառուներին, ովքեր կարող են լինել ինչպես բուհերի, այնպես էլ տարբեր գիտական ընկերությունների և նորարարական կազմակերպությունների՝ ՓՄՁ-ների ներկայացուցիչները, ինչը հնարավորություն կտա ակտիվացնելու գիտության հետ համագործակցությունը։ Նախորդ 20/20 ծրագիրը, որը գործածվել է ավելի վաղ, ներկայացվել են 2016 թվականին 312 հայտեր, որը արժանացել է մոտավոր 4 միլիոն եվրո ֆինանսական ծավալով։

Թռչունյանը հավելեց, որ ծրագրին մասնակցել են ԳԱԱ-ն, ԵՊԲՀ-ն, Ամերիկյան և Հայ-ռուսական համալսարանները, ինչպես նաև տարբեր գերատեսչություններ և կազմակերպություններ։ Բանակցությունները քննարկվել էին մարտի 15 և համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 12-ին Բրյուսելում, ՀՀ-ի կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ-ի կողմից ԵՄ ներկայացուցչության ղեկավարը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը։

Հանձնաժողովի անդամները հարցուպատասխանի ընթացքում հարցրին, թե ինչո՞ւ է դիմելիության այդքան ցածր ցուցանիշ գրանցվել, և կա՞ արդյոք հստակ չափորոշիչներ, որոնք սահմանափակում են մասնակիցների քանակը, քանի որ թվում է՝ շատ լավ ծրագիր է, իսկ դիմողների քանակը քիչ է, և արդյո՞ք հնարավոր չէ մրցույթը չհաղթահարածների հետ առանձին աշխատել, որ նրանք էլ դառնան շահառու, քանի որ ափսոս են նրանց գաղափարները։

Թռչունյանը նշեց, որ կա համապատասխան մրցութային ընթացակարգ, մեխանիկորեն ֆինանսավորում լինել չի կարող, և այն հայտերը, որոնք լավ գաղափարներ ունեն, նշեց, որ անդրադառնալու են դրանց, և նորերին էլ, իհարկե։

Հայեցյանը, ավելի մանրամասն փորձեց ներկայացնել ծրագիրը, նշելով, որ իրականում 10 տոկոս հաջողության գործակիցը 22.8 է, որը միջին ցուցանիշ է Եվրոպայում, բայց այստեղ խնդիրը նրանում է, որ պետք է փորձեն այնպես անել, որ ծրագրի շահառու ավելի շատ մարդ ցանկանա դիմել ու դառնալ։

«Նախկինում այս հիմանդրամը մտել էր փակվող հիմնադրամների ցանկ, բայց մենք իրեն վերաբացեցինք, մյուս կողմից էլ այս ծրագրում ֆինանսավորման մոդելը փոխվել է, թարգմանաբար նշանակում է «ինչքան բերեցիր, այնքան պետք է վճարես», ուղղակի այս պարագայում, պետք է նշեմ, որ Եվրոպական հանձնաժողովը 50 տոկոսով ֆինանսավորում է ՀՀ-ին անդամավճարը, ու ստացվում է, որ այդ պրոցեսից 50 տոկոս շահույթով ենք դուրս գալու»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը