Ներքին 4 տարի առաջ - 11:29 07-02-2022

Մարտակերտում բռնկված հրդեհի հետևանքով մասնակի այրվել է Առաջաձորի միջնակարգ դպրոցը

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցում, ինչի հետևանքով մասնակի այրվել է դպրոցը, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արիս Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցում հրդեհ բռնկվելու ահազանգը ստացվել է փետրվարի 7-ին ժամը 03:20-ին։ Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:

Նախնական տվյալներով` այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը:

Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Դեպքի առթիվ ստուգումներ են իրականացվում:








Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը