Պուտինը հեռագիր է ուղարկել Էրդողանին
copy image url

Պուտինը հեռագիր է ուղարկել Էրդողանին

Արտաքին 3 տարի առաջ - 20:20 06-02-2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա տիկնոջը՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում կորոնավիրուսից, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կցանկանայի անկեղծորեն աջակցել Ձեզ և Ձեր կնոջը: Վստահ եմ, որ ձեզ հատուկ կենսական էներգիան և հոգու կորովը կօգնեն հնարավորինս շուտ հաղթահարել վիրուսը։ Սրտանց մաղթում եմ ձեզ լիակատար ապաքինում և երկար տարիների ամուր առողջություն»,- գրել է Պուտինը։