Ներքին 4 տարի առաջ - 19:35 05-02-2022

Արցախի ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին:

Նրա վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցավ:
Անուրանալի ու անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում:

Արմատներով արցախցի կոմպոզիտորը միշտ Արցախի կողքին էր, ապրում ու շնչում էր Արցախով՝ հաղորդակից լինելով նրա ցավին ու վշտին:

Նրա հեղինակած երգերի շարքում Արցախին նվիրված երգերը կատարյալ գլուխգործոցներ են:

Արցախի խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում և զորակցություն ենք հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Նրա անունը ոսկե տառերով կգրվի հայ մշակույթի և երգարվեստի պատմության էջերում»:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին