Արտաքին 4 տարի առաջ - 15:33 05-02-2022

Freedom House-ը մտահոգված է Հայաստանում պետծառայողներին վիրավորելը քրեականացնելու փաստով

Sputnik.Freedom House-ին մտահոգել են Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։

Այսօր տարածած հաղորդագրության մեջ Freedom House-ը հիշատակում է փետրվարի սկզբին դատարանի կայացրած վճիռը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին վիրավորելու համար ՀՀ քաղաքացուն 1000 դոլարով տուգանելու վերաբերյալ։

«Մեծ մտահոգությամբ ենք նշում ՀՀ քաղաքացու առաջին դատվածությունը` Քրեական օրենսգրքի նոր հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետծառայողներին վիրավորելու համար։ Միայն 2022 թվականին այս դրույթի կիրառումը, որի արդյունքում հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիայի և խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Freedom House-ը Հայաստանի խորհրդարանին կոչ է անում չեղարկել հիշյալ հոդվածը` որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին

Ձեզ գուցե հետաքրքրի