Մամուլ 4 տարի առաջ - 12:36 05-02-2022

ՀՀ-ում կա կեղծ խորհրդարանական կառավարում. Առավոտ

Առավոտ օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր մոտեցումն այն է, որ ունենանք իրական խորհրդարանական համակարգ։

«ՀՀ-ում կա կեղծ խորհրդարանական կառավարում, եւ սրա մասին ես ասել եմ դեռեւս 2014-15թթ․-ին։ Յոթ տարի էլ ասել եմ խորհրդարանում»,-սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից հետո»,-գրում է Առավորտը՝ հավելելով, որ նախկին պատգամավորը նշել է, որ «Ելք» դաշինքի ժամանակ, երբ սահմանափակվում էին նախագահի լիազորությունները, «կռիվ են տվել» դրա դեմ, եւ ինքը հիմա էլ է կողմ, որ նախագահի նվազեցված լիազորությունները վերականգնվեն․ «Բայց թե խորհուրդն ինչ ճանապարհով կգնա, կտեսնենք»։

Մարուքյանը նաև նշել է, որ հիմա կա հնարավորություն՝ հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմներ սահմանելու համար ու ունենալու համար հավասարակշռված իշխանություն։

«Հնարավորություն կա նաեւ դատական իշխանությունը վերանայել, վերադարձնել որոշ դրույթներ, օրինակ՝ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականության եւ անկախության երաշխավորը ՀՀ նախագահն է։ Հիմա ոչ նախագահն է, ոչ վարչապետը։ Չկա անկախությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորող ինստիտուտ»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Նյութը ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը