Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:44 04-02-2022

Հայտնի են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հնարավոր թեկնածուների անունները

Դաշինքի ներկայիս ղեկավար Յենս Սթոլթենբերգի փոխարեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի ամենահավանական հավակնորդների ցուցակում հինգ հոգի է։ Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 4-ին, Twitter-ում հայտնել է գերմանական DPA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հավակնորդների ցուցակում ներառված են․

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը
ԵՄ արտաքին կապերի ծառայության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին

Թե հինգ քաղաքական գործիչներից ով ավելի մեծ հնարավորություն ունի դառնալու Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար, դեռ հայտնի չէ։

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար 62-ամյա Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է 2014 թվականի մարտից։ Ի սկզբանե նա իր աշխատանքը պետք է ավարտեր 2018 թվականին, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։ Նշվում է, որ 2022 թվականի հոկտեմբերին նա կարող է դառնալ Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավար։

Յենս Սթոլթենբերգն ավարտել է Օսլոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը 1987 թվականին։ Նա եղել է Նորվեգիայի վարչապետ 2000-2001 և 2005-2013 թվականներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ կազմակերպության կառուցվածքում բարձրաստիճան խորհրդական դառնալու առաջարկը։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի