Արտաքին 4 տարի առաջ - 20:23 04-02-2022

Թուրք ընդդիմադիր պատգամավորն ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։ Նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, որ Թուրքիան շուրջ 5 միլիարդ դոլարի վնաս է կրել Ադրբեջանի հետ 2001 թվականին մարտի 12-ին կնքած պայմանագրում կատարված փոփոխություններց։ Նշել է, որ կոռուպցիա է առկա Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացում։

Բացի այդ Էրդողդուն պնդում է առաջ քաշել առ այն, որ Թուրքիան որևէ առավելություն չի ստանում Տրանս-անատոլիական գազամուղի ծրագրից (TANAP) և հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է դրանում պետությունն այդչափ ներդրում արել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ գազամուղի մրցույթում հաղթած ընկերություններից մեկի՝ «TEKFEN»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է նախկինում նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ աշխատած Մյուբարիզ Մանսիմովին, որի անունը վերջերս հաճախ է շոշափում հետախուզման մեջ գտնվող թուրք հանցավոր հեղինակություն Սեդաթ Փեքերը։

«Մինչ Էրդողանի և Ալիևի միջև շարունակվում են այս խառը և մութ հարաբերությունները, Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Petkim»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը փոխանցվել է «SOCAR»-ին․․․ և այս փոխանցումից հետո «SOCAR»-ը լուրջ առավելություններ է ստացել»,-նշել է ԺՀԿ-ական գործիչը։

Էրդողդուի նշյալ հայտարարություններին կոշտ է արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանն «անհիմն մեղադրանքների» համար ներողություն է ակնկալում ԺՀԿ-ական պատգամավորից։ Նշել է, որ հակառակ դեպքում իրենց իրավունք են վերապահում հարցը բարձրացնել իրավական մակարդակում։

«Առաջին անգամ չէ, երբ ԺՀԿ որևէ ներկայացուցիչ հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրում և անհիմն մեղադրանքներով փորձում է խառնել իրադրությունը։ Սակայն, այդ ջանքերը որևէ արդյունք չեն ունենալու, քանի որ հայամետ քաղաքական գործիչների մանիպուլյացիան չի կարող ստվեր նետել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,-հայտարարել է Աբդուլաևան։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը