Մամուլ 4 տարի առաջ - 08:32 04-02-2022

Նոր կուսակցությու՞ն են ստեղծում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունվարի 29-ին Արցախի իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադրման 17-ամյակի հավաքին կուսակցության հիմնադիր, պատերազմից հետո անդամությունը դադարեցրած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր համախոհներին ասել է՝ նրանք, ովքեր իր համար են անդամակցել կուսակցությանը, այսօրվանից ազատ են, քանի որ ինքը քաղաքական պլաններ չունի և սահմանադրական փոփոխություններից հետո հեռանալու է քաղաքականությունից։

Այս հայտարարությունը քաղաքական դաշտում ընդունել են ոչ միանշանակ։ Շատերը հիշում են, որ պատերազմից հետո, երբ պահանջում էին նրա հրաժարականը, նեղ վիճակում հայտնված Հարությունյանը հրապարակային հայտարարություն արեց՝ խոստացավ հեռանալ, իսկ մինչ այդ՝ լայն համագործակցություն ձևավորել, բոլոր որոշումներն ԱԽ-ի, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի հետ համաձայնեցված կայացնել։ Սակայն հենց ոտը պնդացրեց, մոռացավ։

Հիմա նորից նրա շուրջ օղակը սեղմվել է, մի կողմից՝ Փաշինյանն է ուզում ազատվել, մյուս կողմից՝ սահմանադրական փոփոխությունների գործընթաց է գնում, և Արայիկ Հարությունյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, ըստ արցախյան աղբյուրների, ժամանակ շահելու նպատակ ունի։ Զուգահեռ, լուրեր են տարածում, որ Արցախի նախկին նախագահներն ու գեներալիտետն են քաղաքական նոր ուժ ձևավորում, որպեսզի առաջիկա արտահերթ ընտրություններին իշխանություն վերցնելու հայտ ներկայացնեն։

Խոսքը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի և մյուսների մասին է։ Ըստ մեր աղբյուրի՝ նրանք հանդես չեն գալու իրենց դեմքով։ Արդեն սկսվել են քաղաքական կոնսուլտացիաները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը