Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:17 01-02-2022

Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի «Komando» ստորաբաժանումները

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «Komando» ստորաբաժանումները:

Նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմական բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակություններ:

Ի դեպ, «Komando» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա՝ 44-օրյա պատերազմից հետո:

Այդ ստորաբաժանումները ցամաքային ուժերի հատուկ մոբիլ խմբերն են, որոնք վաղուց լայն տարածում ունեն նաև թուրքական բանակում: