Ուղիղ եթեր

Արտոնյալ պայմաններում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան բոլոր պայմանագրային սպաները. Պապիկյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:54 18-05-2023
ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար: Համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում:

«Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ապահովելու նպատակով իրականացնել մի շարք բարելավումներ: Մասնավորապես՝ 2023 թ. ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում է 500 տեղ, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է 1000-ը, նրանց կոնկրետ թիվը 1111 է: Որոշման նախագծով՝ նաև բոլոր նրանք, ովքեր վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք, նույնպես օգտվելու են ծրագրից: Զինծառայողներին հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակներում համագործակցել նաև այլ բանկերի հետ, նախկինում միայն մեկ բանկ էր:

«Ծրագրի շրջանակներում պետության կողմից կանխավճարի չափը սահմանվում է 2.5 մլն դրամ՝ գործող 28.5 մլն դրամի 10 տոկոսի փոխարեն: Այսինքն, եթե նախկինում զինծառայողի ընտրած բնակարանը կարող էր արժենալ 10 մլն դրամ, և նա որպես կանխավճար ստանար 10 տոկոսը, ապա հիմա բոլորը կարող են միանվագ որպես կանխավճար ստանալ 2.5 մլն դրամ:

Ծրագրի շրջանակներում առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորվելու է պետության կողմից, իսկ մնացած տոկոսի մասով զինծառայողը հնարավորություն է ունենալու դրա գումարը հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին: Երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 13 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը: Անհատական բնակելի տան կառուցման համար վարկերը տրամադրվելու են կառուցապատման արժեքի՝ այն է՝ նախահաշվի մինչև 80 տոկոսի չափով և առանձին փուլերով: Հանվում են ծրագրի շրջանակներում վարկի ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարները:

«Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ տարեկան 500 այդպիսի բնակարանի ձեռքբերում կարող ենք ֆինանսավորել, բայց հիմա, տեսնելով, որ հետաքրքրությունն ավելի մեծ է, որոշեցինք այնպես անել, որ ով դիմել է՝ չմերժենք»,-հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց՝ նկատել են, որ շատ դեպքերում «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք վարկերի ուշացումներ ունեն, և եկել են այն որոշման, որ այն զինվորականները, որոնք դրական ատեստավորում կունենան, Կառավարությունը կաջակցի, որ նրանց վարկային պատմությունը բարելավվի:

Պաշտպանության նախարարը, սակայն, հավելեց, որ կան կատեգորիաներ, որոնց մասով ԿԲ-ի հետ պետք է բանակցեն: Սահմանվել է որոշակի շեմ, որ հենց այդ չափի պարտքի պարագայում հնարավոր կլինի նրանց թույլ տալ:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ