Արտաքին 4 տարի առաջ - 20:19 31-01-2022

Կանադայի վարչապետ Թրյուդոյի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Կանադայի կառավարության ղեկավարը։

Ինչպես նշել է Կանադայի վարչապետը, ինքն իրեն լավ է զգում, հիվանդությունն անցնում է թեթև ձևով։ Ջասթին Թրյուդոն 50 տարեկան է, նա Կանադայի կառավարության ղեկավարն է 2015 թվականից։ Ջասթին Թրյուդոյի հայրը՝ Պիեռ Թրյուդոն, ղեկավարել է Կանադայի կառավարությունը 1968-1979 թվականներին և 1980-1984 թվականներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը փոխել են իրենց բնակավայրը անվտանգության նկատառումներից ելնելով։ Կանադայում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում կառավարության կողմից սահմանված COVID սահմանափակումների դեմ։

Ամենից շատ դիտված

20:30 Ուսուցիչների 80%–ը կտրվել է, զորակոչի նոր շեմ, մահվան ելքով հարսանիք, ձերբակալություն Բաքվում. Ամփոփ լուրեր
07:18 Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Իրավունք»
22:18 Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
23:00 Աժ-ում՝ ծեծ, Հ1-ում՝ ծեծ. բոլոր հակառակ խոսողների նկատմամբ ինչ-որ բան են ուզում ձեռնարկել. հարցում
12:32 Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած
21:49 Մեկ միլիարդ դրամից ավելի ներդրում, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը ձգձգվում է
23:23 ՈւԵՖԱ-ն հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը
22:30 Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան
21:00 Տրանսպորտային միջոցների մուտքը Երևան արգելափակելը հարցի լուծում չէ. հարցում
14:41 Աննա Հակոբյանը կին վարորդներին կոչ է անում ամեն անգամ խցանման մեջ հայտնվելիս աղմկել (տեսանյութ)