Ներքին 4 տարի առաջ - 20:45 30-01-2022

Հայտնի է Հայաստանի ապագա նախագահի անունը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավատարիմ մնալով օրենքի պահանջին, որոշել է նախագահի պաշտոնում անկուսակցական թեկնածու առաջադրել, որը միաժամանակ կհանդիսանա թիմի անդամ և կունենա գաղափարական ընդհանրություն հեղափոխական իշխանության հետ:

Թեև նախագահի պաշտոնի համար բազմաթիվ այլ անուններ էին շրջանառվում, սակայն իշխանությունների ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա:

Ստորև ներկայացնում ենք Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1959 թ. ապրիլի 22, Սիսիան: Կրթություն 1980 թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Մասնագիտությամբ տնտեսագետ է: Աշխատանքային գործունեություն 1982-1989 թթ. - «Հրազդանմաշ» ձեռնարկություն 1989-1992 թթ. - «Մարս» գործարանի գլխ. տնօրենի տեղակալ 1990-1996 թթ. – Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր1992-1996 թթ. – Պատգամավորների, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (Երևանի քաղաքապետ) 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական 2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ 2002 թ․ «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահ 2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ 2019- 2021 թթ․- «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ 2021 թ. օգոստոսի 4-ից՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր