Ներքին 4 տարի առաջ - 19:21 30-01-2022

Բզկտված Արցախ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյան

ՋԻՎԱՆԻ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1301,48 հա տարածք, որից 1172,56 հա գյուղատնտեսական նշանակություն, 95,65 հա անտառային հողեր։ Ջիվանի համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը։

Նոր համայնք է, որպես առանձին համայնք հաստատվել է 2001 թվականի հունիսին: Մինչև հակառակորդի կողմից բռնազավթումը Ջիվանի համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 198 մարդ, կար 40 տնտեսություն։

Ինչպես Արցախի մնացած գյուղերում բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ 2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 37 աշակերտներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից