Ներքին 4 տարի առաջ - 21:49 23-03-2022

Մենք դեպի մեզ դանդաղ սողացող պատերազմի շեմին ենք․ Արտակ Զաքարյան

Հայկական քաղաքական դաշտը, քանի օր է, քննադատում է Ադրբեջանի առաջադրած 5 կետանոց վերջնագրերը, որին հաջորդեց նաև այդ երկրի ԱԳՆ սպառնալիքը՝ ըստ էության ասելով, որ Հայաստանը պատերամից հետո խելքը գլուխը չի հավաքել: Որպես Ադրբեջանի պատասխան, հետևում է ՀՀ ԱԳՆ-ի վախվորած հայատարարությունը, որ Հայաստանի համար, ընդհանուր առմամբ ընդունելի են Ադրբեջանի 5 կետանոց պահանջագրերը:

Այսօր ԱԺ-ում, ուսապարկերից մեկի միջոցով կազմակերպված սարքովի հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳՆ-ն երկար բարակ պատմեց, թե Անթալիայում ով էր փողկապով, և ով՝ ոչ: Մենք դեպի մեզ դանդաղ սողացող պատերազմի շեմին ենք: Արցախն ապրում է հումանիտար ճգնաժամ ու շարունակում է գոյության կռիվ տալ, որտեղ իր ահռելի մեղքի բաժինն ունի ՀՀ կառավարության դավադիր տգիտությունը: Աշխարհում ֆունդամենտալ և մեզ համար ծայրահեղ վտանգավոր փոփոխություններ են տեղի ունենում:

Այդ նույն ժամանակ, մեր երկրի ԱԳՆ-ն, ՀՀ խորհրդարանի աշխարհահռչակ կապիտուլյանտներին պատմում է, թե ինչո՞ւ էր Անթալիայում ժպտում: Եվ ո՛վ հրաշք. պարզվում է, որ բայրաթքթարների, բազմաթիվ սպառնալիքների, իսլամական ջիհադիստների, Հայոց Ցեղասպանության ժխտողականության, Շուշիի հռչակագրի հեղինակին՝ ոմն ՀՀ արտգործնախարարը ժպտում էր մեր զինվորների խաթր: Այ քեզ խեղկատակ դիվանագիտություն:

Ժպտացեք պարոնայք, որովհետև այլ բանի ընդունակ չեք: Անմեղսունակությունն էլ թարսի պես անբուժելի է:

Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
20:49 Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը