Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:31 14-11-2023

Արցախ վերադառնալու հույսը մահացել է․ արցախցի

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կատարվել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 140 հոգու մկրտության արարողություն։

Oragir.News-ի հետ զրույցում արարողության մասնակիցներից մեկն ասաց, որ մտադիր է մնալ Մասիսում, սակայն աշխատանք դեռևս չի գտել։

«Այստեղ բարեկամներ ունենք, եկանք այստեղ, ապրելու»,- ասաց նա։

Անդրադառնալով մկրտությանը արցախցին ասաց, որ երկու երեխաներին է մկրտել, հույս ունի՝ այդպիսով մոտ են լինելու Աստծուն

«Հույսը միշտ վերջինն է մահանում, ուզում եմ Աստծո ձեռքը նրանց գլխից անպակաս լինի։ Մենք այսպես ապրեցինք, ուզում ենք մեր երեխաները կռիվ չտեսնեն»։

Խոսելով հայրենիք վերադառնալու մասին, արցախցին ասաց, որ էլ հույս չունի․
«2020-ին գոնե կռիվ տվեցինք, հողերը տալուց առաջ, բայց 2023-ին ոչ կռիվ արեցինք, ոչ էլ, տվեցինք, եկանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ