Ուղիղ եթեր
Զարմանում եմ այն լրագրողների վրա, ովքեր ատամներով պահում են այս իշխանությանը. Ավետիք Իշխանյան
copy image url

Զարմանում եմ այն լրագրողների վրա, ովքեր ատամներով պահում են այս իշխանությանը. Ավետիք Իշխանյան

Ներքին 3 տարի առաջ - 15:40 29-01-2022

Հայաստանի Ժուռնալիստների միության համագումարի ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն իր ելույթում անդրադարձավ ստեղծագործական միություններին, նշելով որ ԽՍՀՄ ժամանակ ստեղծվել են բազմաթիվ ստեղծագործական միություններ՝ գրողների, նկարիչների, թատերական գործիչների և լրագրողների, որի նպատակն էր մտավորականների միջոցով պաշտպանել Խորհրդային միության գաղափարախոսությունը, չնայած 60-ական թվականներից սկսած՝ հատկապես գրողների միությունում բավականին ազատ խոսք էր հնչում։

«1987 թվականից գրողների միությունը շատ ակտիվ էր հասարակական դաշտում։ Գրողների միությունում տեղի էին ունենում բազմաթիվ քննարկումներ, և հիշենք, որ Ղարաբաղ կոմիտեի գրասենյակը տեղակայվեց նաև այնտեղ, ի վերջո, մեր հանրության դժգոհությունը հիմնականում եղել է մտավորականներից։ Նկատի ունեմ այն, թե նրանք տարբեր առիթներով ինչո՞ւ ձայն չեն հանում, և իսկապես այս անկախության տարիների ընթացքում այդ ստեղծագործական միությունները շատ պասիվ են եղել, քան նույնիսկ ԽՍՀՄ տարիներին՝ այն էլ այդ ճնշումների ներքո»։

Իշխանյանը նշեց, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ն թույլ ավտորիտար համակարգից անցում է կատարում դեպի հեղափոխական բռնապետական համակարգ, իսկ այս պարագայում, երբ ստեղծագործական համակարգը լուռ էր, Ժուռնալիստների միության նախագահությունն ակտիվ դիրքորոշում ցուցաբերեց․

«Եվ երբ մասնագիտական տեսակետից տեղի ունեցան լրագրողների նկատմամբ բոլոր այս ճնշումները, ես հաճելիորեն զարմացած էի, որ Ժուռնալիստների միությունն ամեն հարցին պատասխաններ է տալիս հայտարարություններով, նաև ընգրկվում միջազգային լրագրողական կառույցներում։ Սա ես համարում եմ, որ պետք է ՀՀ ստեղծագործական միությունների համար օրինակ ծառայեր, որովհետև եթե զուգահեռներ անցկացնենք, օրինակ, բուհերի քայքայման և քաղաքականացման հետ կապված, ես կարծում եմ, որ և՛ կոմպոզիտորների, և՛ թատերական միությունը չպետք է լուռ մնային։ Լրագրողների միությունը ծանր գործ արեց այս վիճակում, չնայած՝ դեռ շարունակվում են ոտնահարվել խոսքի ազատությունը, և լրագրողների նկատմամբ բռնությունները։

Ինչպես նշեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, որ բուհերն ապաքաղաքականացված են, ես կուզենայի ասել, որ դա անկախ կարծիք է, և մենք ինչքան էլ խոսենք լրատվամիջոցների մասին, միևնույն է, աշխարում լիակատար անկախ լրատվամիջոց չկա, ոնց էլ չլինի, նրանք ինչ-որ քաղաքական կամ պետական ազդեցության տակ են։ Բայց այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, իհարկե, երևակայությունից այն կողմ է, որովհետև հսկա միակողմանի քարոզչություն է կատարվում։ Զարմանում եմ այսօրվա լրագրողների վրա, ովքեր ատամներով պաշտպանում են այս իշխանությանը, իսկ ընդդիմադիր սուր լրատվականներին ոչինչ չունեմ ասելու։ Առհասարակ, մեզ մոտ այդ բալանսը խաթարված է»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
15:38 Վերելակն ընկել է 12-րդ հարկից․ ներսում մարդիկ են եղել
17:15 100 հազար եվրո՝ 3 օրվա համար, շամպայնով լոգանք․ Աննա Հակոբյանի շքեղ հանգիստը՝ Անթալիայում
23:57 Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյանը՝ «հեղաշրջման պլանի» մասին
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
23:42 Մեկ բան շատ հստակ է՝ իշխանական ռեժիսորներն անտաղանդ են. Հրանտ Մելիք-Շահնազարյան
23:23 Հոգևոր ու ազգային շղարշի ներքո հանդես եկող հայրենադավները մի առաջադրանք ունեն՝ խարխլել պետության հիմքերը. Պապիկյան
19:49 ՀՀ վարչապետն առաջարկել է սեռական օրգանը ցույց տալ եկեղեցու առաջնորդին. Euronews
12:59 Գալստանյանը խոստովանեց՝ ձայնագրությունները իրական են. Գաբրիելյան
10:10 Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը․ Սամվել Կարապետյանի հայտարարությունը