Արտաքին 4 տարի առաջ - 21:32 23-01-2022

ԱՄՆ-ը նույնպես գիտի Ուկրաինայում հեղաշրջման ծրագրի մասին․ CNN

Ամերիկյան հետախուզությունը նույն տվյալներն ունի, ինչ Մեծ Բրիտանիան՝ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի ծրագրերի մասին։ Այս մասին հունվարի 23-ին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

«Այո, մենք տեսել ենք հետախուզութան տվյալներն այն մասին, որ Ռուսաստանը ուղիներ է փնտրում երկար ձգձգվող պատերազմի ծախսերը նվազեցնելու համար: Սա այնպիսի մեթոդներ է ներառում, ինչպիսիք են բարեկամ կառավարություն ստեղծելը և լրտեսական գործակալությունների օգտագործումը իրավիճակը խաթարելու համար», - CNN-ը մեջբերում է իր զրուցակցի խոսքերը:

Մեկ այլ աղբյուր պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ-ը նույնպես «այդ տեղեկությունն ունի»։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան ուղիներ է փնտրում Ուկրաինայում հավատարիմ առաջնորդ իշխանության բերելու համար, ինչպես նաև դիտարկում է երկիր ներխուժելու և այն օկուպացնելու հնարավորությունը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ անհանգստացած են այս տեղեկատվությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է