Երևան +21°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:19 11-01-2022

Կրեմլը մեկնաբանել է Լուկաշենկոյի խոսքերը Ուզբեկստանում հեղաշրջման մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը Ուզբեկստանում իբր սպասվող հեղաշրջման մասին։ Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ներգրավված չէ այդ խոսակցությունների մեջ։

«Սա ավելի շուտ Մինսկի և Տաշքենդի շփման թեմա է, և մենք բանակցություններին այս տեսանկյունից չենք մասնակցում», - մեկնաբանել է նա։

Լուկաշենկոն հունվարի 10-ին հայտարարել է Ուզբեկստանում հնարավոր պետական ​​հեղաշրջման մասին։ Նա ասաց, որ առաջին հերթին հենց այս երկրում է պետք «դասեր քաղել Ղազախստանի իրավիճակից»։

Ամենից շատ դիտված