Արտաքին 4 տարի առաջ - 09:26 25-01-2022

Բուրկինա Ֆասոյում զինվորականները հայտարարել են հեղաշրջման մասին

Բուրկինա Ֆասոյում զինվորականները ցրել են կառավարությունն ու խորհրդարանը և փակել սահմանները, հաղորդում է Reuters-ը։

Բնակիչներին հեռուստատեսությամբ տեղեկացրել են երկրում կատարված ռազմական հեղաշրջման մասին։ Նախագահ Ռոք Մարկ Քրիստիան Քաբորեն գահընկեց է արվել, նրա դեմ մահափորձ է իրականացվել:

Ապստամբությունը կազմակերպած փոխգնդապետ Փոլ-Անրի Սանդաոգո Դամիբան հայտարարել է, որ հեղաշրջումն իրականացվել է «առանց բռնության, ձերբակալվածների կյանքին ոչինչ չի սպառնում»։

Ավելի վաղ երկրում ապստամբություն բարձրացրած զինվորականները ձերբակալել էին Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոք Մարկ Քրիստիան Քաբորեին, այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին և արևմտաաֆրիկյան մի դիվանագետի։ Ենթադրվում է, որ պետության ղեկավարին պահում են բանակի ռազմաբազաներից մեկում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում