Մամուլ 4 տարի առաջ - 08:18 22-01-2022

Թալինը մնում է չճանաչված․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դեկտեմբերի ընտրությունները Թալինում չլուծեցին իշխանության հարցը, համայնքապետ ընտրված Տավրոս Սափեյանը դեռ չի ստանձնել լիազորությունները, չի երդվել, բյուջե, հաստիքներ չեն հաստատվել, եւ հույս էլ չկա, որ մոտ ապագայում կլինի։ Փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից կմեկնարկի ավագանու հերթական նստաշրջանը, մեծամասնություն կազմող ընդդիմադիր ուժերը հակված են բոյկոտել ավագանու նիստերը, որպեսզի քվորում չապահովվի, եւ Սափեյանն ինքնակամ վայր դնի մանդատը։


Երեւանի ավագանու օրինակով, որը պնդում էր, թե մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է ընտրի համայնքապետ։ ՏԻՄ օրենքի համաձայն, 3 ամիս նիստեր չհրավիրելը նոր ընտրությունների հիմք է՝ հաշվարկն սկսվում է դեկտեմբերի 20-ից։ Այսինքն, մարտի 20-ից հետո կառավարությունը կարող է որոշում կայացնել։ Ի դեպ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին նշանակելով՝ Փաշինյանը խնդիր է դրել՝ լուծել Թալինում ստեղծված իրավիճակը, եթե չհաջողվի, գնալ նոր ընտրության եւ, ի վերջո, նվաճել Թալինը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ