Մամուլ 2 տարի առաջ - 08:24 07-09-2024

Վանաձորի քաղաքապետի ճակատագիրը մնում է անորոշ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

2021-ի ՏԻՄ ընտրություններից ի վեր ՔՊ-ական իշխանությունը, չհաշտվելով Վանաձորում կրած պարտության հետ, ամեն ինչ արեց, որ իշխանությունը խլի հաղթող ուժերից: Այդ պատճառով 2,5 տարի բանտում անցկացրեց Մամիկոն Ասլանյանը: Ապա ԼՀԿ-ի միջոցով կասեցրին Վանաձորի ավագանու գործունեությունը` նրանց հայցի հիմքով դատարանն արգելեց նիստեր հրավիրել` մինչեւ իր վերջնական որոշումը, իսկ դատը ձգվեց 2 տարի: Ապա օրենսդրական փոփոխություն արեցին, որ կարողանան ավագանու կազմում գտնվող մեծությամբ երկրորդ ուժի` ՀԱՍԿ-ի ներկայացուցչին` կրիմինալ համբավ ունեցող նախկին փոխքաղաքապետ Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ կարգել: Հիմա Մամիկոն Ասլանյանը բանտից ազատվել է, ԼՀԿ-ի հայցի քննությունն ավարտվել է, եւ ենթադրվում էր, որ ավագանին նիստ կանի ու քաղաքապետ կընտրի, բայց «մեջլիս» է մտել Ական` ՀԱՍԿ-ով:

Մովսես Շահվերդյանի կուսակցությունը դիմել է դատարան, թե իրենք, որպես երրորդ կողմ, պատշաճ ծանուցված չեն եղել եւ ԼՀԿ-ի հայցի քննությանը չեն մասնակցել, խնդրում են նորից սկսել քննությունը եւ իրենց լսել: Վանաձորի ավագանու անդամներն արդեն ծանուցում են ստացել, որ դատարանը վարույթ է ընդունել ՀԱՍԿ-ի բողոքը, եւ, ուշադրություն, նիստի օր է նշանակվել 2025թ․ հունիսի 26-ը։ Սա նշանակում է, որ Վանաձորի ավագանու եւ Վանաձորի քաղաքապետի ճակատագիրը կրկին մնում է անորոշ, քանի որ հայտնի չէ, թե այս մի բողոքն ինչքան կքննվի: Եվ այս իշխանությունը խոսում է «ընտրակեղծիքների էջը» փակված լինելու մասին։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ