Իտալացի շեֆ-խոհարար Միրկո Ձագոն, որը 2001 թվականից աշխատում է Ռուսաստանում և պատրաստել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի համար, խոսել է ռուս առաջնորդների խոհարարական նախասիրությունների մասին։ La Repubblica-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Մեդվեդևը՝ գուրման, իսկ Պուտինը նախընտրում է ավանդական խոհանոցը։
«Ես պատրաստել եմ Մեդվեդևի 50-ամյակի և նրա որդու 18-ամյակի համար: Մեդվեդևն ավելի շատ՝ գուրման, իսկ Պուտինը ավելի շատ սիրում է ավանդական ուտեստներ»,- ասել է Ձագոն։
Նա հավելել է, որ նախագահը քիչ է ուտում, հատկապես հանրային միջոցառումների ժամանակ։ Ի դեպ, ինչ-որ պահի Ձագոն սկսել է կանոնավոր կերպով բանկետներ պատրաստել ահաբեկչության դեմ պայքարի հարցով խորհրդակցությունների մասնակիցների համար, և Պուտինը, նրա խոսքով, «թուլացել է»: Ռուսաստանի ղեկավարին հատկապես դուր էր գալիս մոչետան՝ խաշած անյուղ միս, որն ավանդաբար պատրաստում են Վալե դ'Աոստայում:
Ձագոն ասել է, որ իտալական և ռուսական խոհանոցը ինչ-որ չափով նման են իրար։ Միևնույն ժամանակ, նրան հաջողվել է Ռուսաստանում հասնել հաջողության հենց այն պատճառով, որ նա պատրաստում էր իսկական իտալական ուտեստներ այնպես, ինչպես դա կպատրաստեր հայրենիքում: Խոհարարի խոսքով, անցած 20 տարիներին ռուսական խոհարարական ավանդույթները ազդեցություն են ունեցել իր վրա, բայց ոչ արմատական: