Մամուլ 4 տարի առաջ - 09:35 21-01-2022

Քերոբյանին պատրաստում են տնտեսությունը թիվ 1 ոչնչացնողի դերին․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում․

«Նույնիսկ զվարճալի էր արդարացումը, որը Քերոբյանը բերեց ի պատասխան, թե, գիտե՞ք, կատակ եմ արել: Միայն թե հրաժարականի մասին նրա խոստման տեսագրությւոնը, ինչն էլ, որ շատերը երկրորդ անգամ լսեցին, ծիծաղելու ոչինչ չգտան, իսկ այ արդարացումը, թե՝ կատակել եմ, իրոք լավ հում որ Միայն թե Քերոբյանի շեֆը՝ Նիկոլը, չգիտես ինչու, որոշեց «սապոն դնել» իր այդքան հանաքչի նախարարի ոտքերի տակ, թեեւ առաջին հայացքից այն տպավորությունն էր, որ փորձում է նրա հարվածի տակից հանել՝ կրակն իր վրա վերցնելով: Եվ, իրոք, մի պահ կրակն իր վրա վերցրեց, քանի որ հենց Նիկոլը հայտարարեց, թե ինքը թույլ չի տվել Քերոբյանին հրաժարական տալ, անգամ ամենաալարկոտները սկսեցին նրան նախշել, թե այս ի՞նչ բռնապետություն է,որ վարչապետն է որոշում անգամ նախարարների հրաժարական տալ-չտալու հարցը: Ամենահամարձակներն էլ ավելի առաջ գնացին, թե այս ի՞նչ է, մարդիկ Նիկոլի մոտ նախարարի հաստիքով ստրո՞ւկ են աշխատում, եւ եթե նախարարներն են այդ վիճակում, ապա ի՞նչ օրն են ընկել փոխնախարարներն ու
ավելի համեստ չինովնիկությունը»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան