Մամուլ 4 տարի առաջ - 08:40 21-01-2022

Դեռ պատասխան չեն ստացել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ղազախական դեպքերի օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել էր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին եւ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին՝ առաջարկելով հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Ընդդիմությունն ակնկալում էր, որ այդ նիստում կներկայացվեն այն փաստական հիմքերը, որոնց արդյունքում Հայաստանը որոշել է 100 հոգանոց զորք ուղարկել Ղազախստան, եւ Քոչարյանից ու Աղաջանյանից պահանջել էին ԱԺ հրավիրել պատկան գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք կկարողանան բացատրություններ տալ եւ նախկին փակ նիստերի պես չեն ասի, թե իրենք կոմպետենտ չեն, տեղյակ չեն եւ այլն։ Սակայն զորախումբն արդեն վերադարձել է Ղազախստանից, իսկ նիստի հետ կապված՝ մինչ օրս պատասխան չեն ստացել» ։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ