Արտաքին 4 տարի առաջ - 13:25 19-01-2022

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին առաջարկել է բանակցություններ կազմակերպել Թուրքիայում, մինչդեռ պատրաստվում է առաջիկայում մեկնել Ուկրաինա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա, որպեսզի «հարթեն տարաձայնությունները» երկու երկրի միջև:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման պնդմամբ հանդես է եկել թուրք նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Թուրքիան պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման համար: Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ ուկրաինացի նախագահի հետ: Իրականում նա նույնիսկ հրավիրել է նրանց երկուսին գալ Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել իրենց տարաձայնությունները»,- աղբյուրը մեջբերում է Քալընին:

Բացի այդ, պաշտոնյան տեղեկացրել է, որ Էրդողանն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա Զելենսկիի հետ բանակցությունների:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»