Արտաքին 4 տարի առաջ - 14:38 19-01-2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը աշխատանք է առաջարկել Մերկելին

DPA գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ի իր աղբյուրներին, հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է գլխավորել գլոբալ հանրային բարիքների հարցով բարձր մակարդակի խորհրդատվական մարմինը, որը մարդկությանը բերում է օգուտ:

Լրատվամիջոցը պարզել է, որ Մերկելը դեռ չի պատասխանել Գուտերեշի պաշտոնական նամակին, սակայն ՄԱԿ-ում ենթադրում են, որ նախկին կանցլերը ամենայն հավանականությամբ կհրաժարվի այդ առաջարկից։

Հավելենք, որ մարմինը, որն առաջարկվում է ղեկավարել նախկին կանցլերին, զբաղվում է համաշխարհային առողջության, խաղաղության, գիտության, համաշխարհային տնտեսության և բնության պաշտպանության ապահովմամբ։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել